Teka գրուպի մասին

Գերմանական Teka ընկերությունը 1924թ.-ից ի վեր զբաղվում է խոհանոցային և լոգասենյակի բարձրակարգ տեխնիկայի արտադրությամբ:

Ներկայումս ընկերությունն ունի 23 գործարան աշխարհի 3 մայրցամաքներում՝ իր արտադրանքն առաջարկելով շուրջ 116 երկրներում ավելի քան 100 միլիոն սպառողի:

Teka-ն ունի դիստրիբյուտորական կենտրոններ Եվրոպայում, Ասիայում և Ամերիկայում:

Հիմնադրման պահից սկսած ընկերությունը մեծ ուշադրություն է հատկացնում նորարարություններին և դիզայնին, ինչը թույլ է տալիս ստեղծել այնպիսի արտադրանք, որը գերազանցում է հաճախորդների սպասելիքները: Դրանց շարքում են Teka Hydroclean® վառարանը, որն ունի մաքրման համակարգ (աշխատում է ընդամենը 1 բաժակ ջրով), TekaFlex® ինդուկցիոն ճկուն սալօջախը, որը թույլ է տալիս պատրաստման տարածքը մեծացնել գրեթե 30 %-ով, ինչպես նաև iHood օդակլանիչը՝ Apple սարքերին միանալու հնարավորությամբ: