Teka Գրուպ

Իրավական քաղաքականություն

TEKA ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Բարի գալուստ TEKA ընկերության վեբ-կայք:

Մինչ կայքից օգտվելը խնդրում ենք ծանոթանալ ստորև նշված օգտագործման պայմաններին: Օգտվելով տվյալ կայքից Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք և համաձայն եք այդ պայմանների հետ:

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Տեքստերը, նկարները, գրաֆիկաները, ձայնային, անիմացիոն և տեսանյութերը, ինչպես նաև դրանց տեղադրումը Teka վեբ կայքերում պաշտպանված են հեղինակային իրավունքների մասին օրենքով: Տվյալ վեբ կայքերի բովանդակությունը չպետք է պատճենվի, տարածվի, փոփոխվի կամ հասանելի դառնա երրորդ անձանց համար առևտրային նպատակներով:

«ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն օժանդակում է տվյալ վեբ-կայքը (այսուհետև «Կայք») և/կամ դրա էջերը միայն ընդհանուր ինֆորմացիոն նպատակներով: Տվյալ կայքում հրապարակվող նյութերը չեն հանդիսանում մասնագիտական խորհրդատվություն:

Ձեր մուտքը Կայք և դրա օգտագործումը կարգավորվում է ստորև նշված Կանոններով և Պայմաններով: Տվյալ Կայքի այցելությունը և օգտագործումը նշանակում է, որ Դուք առանց սահմանափակումների և վերապահումների ընդունում եք Կանոնները ու Պայմանները:

Ձեր կողմից անհամաձայնության դեպքում, խնդրում ենք չդիմել Կայքին:

«ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն իրավունք է վերապահում խմբագրել և փոփոխություններ կատարել Կանոններում և Պայմաններում: Կայք մուտք գործելիս այցելեք այս էջ վերջին փոփոխություններին ծանոթանալու համար: «Teka» նշանակում է «Teka Գրուպ» կամ նրա պաշտոնական ներկայացուցչությունները: «Teka» արտահայտությունը վերաբերում է ցանկացած իրավաբանական անձի, որը մտնում է «Teka Գրուպ»-ի կազմի մեջ կամ «Teka»-ի սեփականությունն է:

 

Կանոններ և Պայմաններ

Տվյալ կայքում տեղադրված նյութերը պաշտպանված են հեղինակային և այլ իրավունքներով, և այդ նյութերից որևէ մեկի ոչ արտոնագրված օգտագործումը համարվում է միջազգային կանոնադրության խախտում: Ըստ կանոնների՝ թույլատրվում է կայքի դիտումը անձնական համակարգչով կամ անձնական ոչ առևտրային նպատակներով: Արգելվում է առանց նախնական գրավոր համաձայնության առևտրային նպատակներով վերարտադրումը՝ այդ թվում պատճենումը, անընդհատ պահպանումը, վերահաղորդումը, տարածումը և ցանկացած այլ օգտագործումը:

Կայքի բոլոր նյութերը պաշտպանված են մտավոր սեփականության մասին իսպանական և միջազգային կանոնադրությամբ: Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են ինչպես առանձին նյութերի, այնպես էլ ողջ բովանդակության դեպքում: Ապրանքանիշերը, սպասարկման նշանները, ֆիրմային անվանումները, արտադրանքի ձևավորման ոճերը, պիտակները, ընկերության լոգոն, խորհրդանշանները գրանցված են կամ պաշտպանվում են ընդհանուր կանոնադրությամբ: Կայքում հրապարակված ապրանքանիշերն ու ձևավորման տարրերը, մարդկանց կամ տեղանքների պատկերները «Teka Group»-ի սեփականությունն են կամ օգտագործվում են:

Ընկերության կայքի և դրա բովանդակության (տեքստեր, լուսանկարներ, պատկերներ, գրաֆիկաներ, անիմացիոն նյութեր և այլն) օգտագործումը թույլատրվում է միայն անձնական, ոչ առևտրային նպատակներով: Հասարակական բնույթի մամլո հաղորդագրությունների և այլ փաստաթղթերի օգտագործումը թույլատրվում է ըստ ինֆորմացիոն աղբյուրի ցուցումների:

Տվյալ կայքում նշված ընկերությունը, նրա գործընկերները և այլ անձինք ոչ մի դեպքում պատասխանատվություն չեն կրում այն վնասների համար (ուղղակի, անուղղակի, ուղեկցող կամ հետևանքային վնասներ, ներառյալ՝ բաց թողնված շահ, տվյալների կորստից առաջացած վնասների կամ աշխատանքների ընդհատումներ, արտադրանքի մասին ոչ ճիշտ ինֆորմացիա), որոնք առաջացել են տվյալ կայքի, տվյալ կայքում պարունակվող ցանկացած այլ կայքի հղման, յուրաքանչյուր կամ բոլոր թվարկված կայքերի նյութերի կամ ինֆորմացիայի օգտագործման արդյունքում:

TEKA ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ առանց նախապես զգուշացնելու հետաձգել, փոփոխել, ուղղել որևէ սխալներ կամ բացթողումներ կայքի ցանկացած բաժնում, ինչպես նաև փոփոխություններ կատարել կայքի նյութերում և արտադրանքի, ծրագրերի, ծառայությունների կամ գների (առկայության դեպքում) մասին տեղեկություններում, կանգնեցնել կամ դադարեցնել կայքի տարբեր բաժինների աշխատանքը՝ ներառյալ կայքի որոշ ֆունկցիաների մուտքը: TEKA ընկերությունը նաև կարող է առանց զգուշացման և իր կողմից որևէ պատասխանատվության սահմանափակումներ դնել որոշակի ֆունկցիաների և ծառայությունների վրա կամ սահմանափակել Ձեր մուտքը կայք կամ կայքի առաձնին բաժիններ:

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Մեր սերվերների վրա նյութ ուղղորդելիս, օրինակ էլեկտրոնային փոստով կամ TEKA ընկերության կայքի էջերի միջոցով, անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնների.

1. Չպետք է օգտագործել որևէ սարքավորում կամ ծրագիր, որը կարող է խանգարել TEKA ընկերության կայքի աշխատանքին:

2. Չպետք է իրականացնել այնպիսի գործողություններ, որի հետևանքով TEKA ընկերության կայքի ենթակառուցվածքը կենթարկվի անհամամասնորեն մեծ և անհիմն ծանրաբեռնվածության (օրինակ՝ մասսայական էլեկտրոնային հաղորդագրությունների ցրում՝ «սպամ»):

3. Չպետք է միջամտել TEKA ընկերության կայքի ծրագրային ապահովման, կամ էլ դրա ֆունցիոնալ տարրերի աշխատանքին՝ ներառյալ TEKA ընկերության կայքում այնպիսի նյութերի տեղադրումը, որոնք կրում են վիրուսներ, «Տրոյան» վնասակար ծրագրի նման այլ ծրագրեր, «դանդաղ ազդեցության ռումբ» կամ այլ տարրեր, որոնք կարող են վնասել Կայքի ծրագրային կառուցվածքին կամ ազդել դրա աշխատանքի վրա:

4. Դուք համաձայն եք, որ նման նյութը չի պարունակի անօրինական կամ այլ պատճառներով հրապարակման համար ոչ պիտանի օբյեկտ կամ տեղեկություններ:

5. Դուք տվյալ նյութի սեփականատերն եք կամ ունեք անսահմանափակ իրավունք այն մեզ տրամադրելու, և TEKA ընկերությունն իրավունք է վերապահում իր արտադրանքում առանց որևէ պատասխանատվությունների և պարտականությունների անվճար տեղադրել կամ (և) ներառել այդ նյութը կամ դրանում նկարագրված ցանկացած հասկացություններ:

6. Դուք համաձայնում եք Ձեր կողմից տրամադրվող նյութերի հետ կապված ոչ մի դատական հայց չներկայացնել TEKA ընկերության դեմ, ինչպես նաև Ձեր կողմից տրամադրված որևէ նյութին առնչվող ցանկացած երրորդ անձի կողմից հայց ներկայացնելու դեպքում ազատում եք TEKA ընկերությանը պատասխանատվությունից:

ТEKA ընկերությունը չի դիտում և չի կարող դիտել օգտատերերի կողմից TEKA ընկերության կայք ուղղված նյութերը և դրանց համար պատասխանատվություն չի կրում: TEKA ընկերությունը իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ իր հայեցողությամբ հեռացնել օգտատերերի կողմից ուղարկված նյութերը:

Ձեր մուտքը TEKA ընկերության կայք չպետք է դիտարկվի որպես որևէ լիցենզիայի տրամադրում (ցանկացած նախատեսված կերպով) կամ կայքում նշված ցանկացած նշանի նկատմամբ իրավունք՝ առանց TEKA ընկերության կամ նման նշանների սեփականատեր երրորդ անձի հետ նախնական գրավոր համաձայնության:

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Տվյալ բաժինը վերաբերում է.

1. Ձեր կողմից տրամադրվող անձնական տվյալներին, որոնք առնչվում են TEKA ընկերության կողմից մատուցվող ծառայություններին

2. Ձեր կողմից TEKA ընկերության վեբ-կայքերի օգտագործմանը

3. Գնորդներին տեխնիկական սպասարկում ցուցաբերելուն

4. Երաշխիքային սպասարկմանը

5. Մեր գովազդային ակցիաներում և արշավներում Ձեր մասնակցությանը

Երբ գրանցվում եք մեր ծառայություններից օգտվելու նպատակով, գնումներ եք կատարում, մասնակցում եք գովազդային ակցիաներին, կամ մեզ հետ առնչվում եք մեկ այլ կերպ, մենք կարող ենք Ձեզանից պահանջել որոշակի ինֆորմացիա՝ անուն և ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե, փոստային հասցե, ինչպես նաև օգտատիրոջ անուն, ծածկագիր և այլ տվյալներ, որոնք կիրառվում են օգտատերերի իսկորոշման և նրանց գործողությունների հաստատման համար, կամ կարող են պահանջվել Ձեզ հետ կապվելու կամ ծառայություններ մատուցելու համար:

Մենք կարող ենք հավաքագրել դեմոգրաֆիկ տեղեկություններ, օրինակ Ձեր տարիքը, սեռը, փոստային ինդեքսը և նախընտրած լեզուն:

Կարող ենք Ձեզանից պահանջել նաև այլ տվյալներ: Օրինակ՝ արդյո՞ք համաձայն եք պայմաններին, Ձեր նախընտրությունները, արձագանքները, սարքերը, ինչպես նաև այլ անալոգային ինֆորմացիա, որը Դուք տրամադրում եք մեզ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեր տրամադրած որոշ տեղեկություններ, որոնք թույլ չեն տալիս բացահայտել կոնկրետ անձին, կարող են օգտակար լինել նման նույնականացման համար այն բանից հետո, երբ կտրամադրեք Ձեր անձնական տվյալները:

Օգտվելով այս կայքից և/կամ տրամադրելով անձնական տվյալներ TEKA ընկերությանը, Դուք տալիս եք համաձայնություն Ձեր անձնական տվյալների մշակմանը: Եթե համաձայն չեք նման քաղաքականության հետ, կարող եք օգտվել TEKA ընկերության կայքից, սակայն խնդրում ենք TEKA ընկերությանը չտրամադրել Ձեր անձնական տվյալները:

 

ԿԱՊ

Կայքին առնչվող առաջարկների և դիտողությունների համար կարող եք դիմել մեր լիազորված անձին: TEKA-ի լիազորված անձը Հայաստանի Հանրապետությունում՝

«ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ, Արարատյան 90/9ա, 0043 Երևան

Հեռ: +374 10 46 40 83

Էլ. Հասցե: office@decoragroup.am